bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Song of Solomon 4
Song of Solomon 4
armenian-nea
1
Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ ես ահա, քո աչքերն աղավնիներ են քողի հետևում։ Քո վարսերը նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
2
Ատամները քո նման են խուզված ոչխարների հոտերի՝ ավազանից ելած, բոլորն էլ զույգ, և ոչ մի ամուլ չկա նրանց մեջ։
3
Շուրթերը քո նման են որդան կարմիր թելի, Գեղեցիկ են խոսքերը քո։ Քո այտերը նման են նռան կեղևի՝ քո քողի հետևում։
4
Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին, նրանից կախված են վահաններ հազարավոր և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։
5
Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ձագերի, որ արածում են շուշանների մեջ։
6
Մինչ կծագի լույսը, և կշարժվեն ստվերները, ես ի՛նքս կգնամ դեպի լեռը զմուռսի և բլուրը կնդրուկի։
7
Ամբողջովին գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, առանց որևէ արատի։
8
Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։
9
Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս, մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով և քո պարանոցի քառամանյակով։
10
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
11
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
12
Փակված պարտեզ ես և աղբյուր կնքված, քո՛ւյր իմ հարս։
13
Տնկիները քո՝ դրախտ նռնենիների՝ մրգատու ծառերի պտուղներով հանդերձ,
14
Նարդոս և քրքում, խնկեղեգ և կինամոն՝ Լիբանանի բոլոր ծառերով հանդերձ, զմուռս ու հալվե՝ բոլոր ընտիր խնկերով հանդերձ։
15
Պարտեզների աղբյուր և կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
16
Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի, և ե՛կ, հարավայի՛ն քամի, փչի՛ր իմ պարտեզի մեջ, և թող բուրեն իմ խնկերը։
← Chapter 3
Chapter 5 →