bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Song of Solomon 3
Song of Solomon 3
armenian-nea
1
Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին, փնտրեցի նրան և չգտա, կանչեցի, բայց ձայն չտվեց ինձ։
2
Վեր կենամ ու շրջեմ քաղաքով, փողոցներով ու հրապարակներով և փնտրեմ իմ հոգու սիրելիին։ Փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։
3
Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։ Արդյոք չե՞ք տեսել իմ հոգու սիրելիին։
4
Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։ Բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև չտարա նրան իմ մոր տունը և ինձ ծնողի սենյակը։
5
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
6
Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
7
Ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։
8
Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ, յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝ ընդդեմ գիշերվա արհավիրքների։
9
Սողոմոն արքան գահավորակ պատրաստեց իրեն Լիբանանի փայտից։
10
Նրա սյուները շինեց արծաթից, կոնքերը՝ ոսկուց, ձեղունը՝ ծիրանիից, մեջը՝ ակնազարդ՝ տարածված Երուսաղեմի դուստրերի սիրով։
11
Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք Սողոմոն արքային՝ այն պսակով, որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության և նրա սրտի ուրախության օրը։
← Chapter 2
Chapter 4 →