bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 91
Psalms 91
armenian-nea
1
Սաղմոս՝ օրհներգ շաբաթ օրվա
2
Բարի է խոստովանել Տիրոջը, Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,
3
Առավոտյան պատմել քո ողորմությունը Եվ գիշերը՝ քո ճշմարտությունը
4
Տասնալար քնարով, Օրհնության ձայնով գովաբանել։
5
Ուրախացրի՛ր ինձ, Տե՜ր, քո արարածներով, Եվ պիտի ցնծամ քո ձեռքերի գործերով։
6
Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր, Եվ չափազանց խոր են քո խորհուրդները։
7
Անզգամ մարդը չի ճանաչի այս, Եվ անմիտը չի ըմբռնի։
8
Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
9
Եվ դու Բարձրյալ ես հավիտյանս, Տե՜ր։
10
Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։
11
Ռնգեղջյուրի պես բարձր կլինի իմ եղջյուրը, Իսկ ծերությունս՝ առատ ձեթի պես։
12
Աչքս տեսավ իմ թշնամիներին, Որոնք չարությամբ ելել են իմ դեմ. Ականջս կլսի նրանց։
13
Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես բազում կլինեն։
14
Տնկված կլինեն Տիրոջ տան մեջ, Մեր Աստծու գավիթներում կծաղկեն,
15
Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,
16
որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։
← Chapter 90
Chapter 92 →