bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 90
Psalms 90
armenian-nea
1
Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։
2
Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես, Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։
3
Նա ինձ կփրկի որսացողի որոգայթից Եվ խռովեցուցիչ խոսքերից։
4
Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։
5
Դու չես վախենա գիշերվա երկյուղից Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,
6
Խավարում շրջող իրից Եվ դևի կեսօրվա գայթակղությունից։
7
Քո կողքին հազարներ կընկնեն, Եվ բյուրավորներ՝ քո աջում, Սակայն քեզ ոչինչ չի մերձենա։
8
Բայց դու միայն քո աչքերով կնայես Եվ մեղավորների հատուցումը կտեսնես,
9
Որովհետև, Տե՛ր, դու իմ հույսն ես։ Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր,
10
Չարիքները քեզ չեն հասնի, Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։
11
Նրա հրեշտակներին պատվիրված է քո մասին, Որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին։
12
Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, Որ երբեք ոտքդ քարին չխփես։
13
Դու կքայլես իժերի և քարբերի վրայով, Ոտքով կկոխես առյուծին ու վիշապին։
14
Քանզի ինձ հուսաց, և ես կփրկեմ նրան, Հովանի կդառնամ նրան, որովհետև անունս ճանաչեց։
15
Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան Ու նրա հետ կլինեմ նեղության պահին. Կփրկեմ և կփառավորեմ նրան,
16
Բազում օրերով կլիացնեմ նրան Եվ ցույց կտամ նրան իմ փրկությունը։
← Chapter 89
Chapter 91 →