bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 66
Psalms 66
armenian-nea
1
Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2
Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ, Ցո՛ւյց տուր երեսդ մեզ և ողորմի՛ր մեզ։
3
Որպեսզի ճանաչեն քո ճանապարհները երկրում Եվ փրկությունդ՝ բոլոր ազգերում։
4
Ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն, Աստվա՛ծ, Բոլոր ժողովուրդները պիտի խոստովանեն քեզ։
5
Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։
6
Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
7
Երկիրը տվեց իր պտուղը, և Աստված, Մե՛ր Աստված օրհնեց մեզ.
8
Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, Եվ երկրի բոլոր ծագերը պիտի վախենան նրանից։
← Chapter 65
Chapter 67 →