bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 65
Psalms 65
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի. հարության Աղաղակե՛ք Աստծուն, ամենա՛յն երկիր,
2
Սաղմո՛ս երգեք նրա անվանը Եվ փառաբանե՛ք նրա օրհնությունը։
3
Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։
4
Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ, Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։
5
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
6
Նա ծովը ցամաք դարձրեց, Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։ Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով,
7
Որ հավետ տիրում է իր զորությամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, Որոնք դառնացրին նրան. Թող չպարծենան իրենց հոգիներում։
8
Օրհնեցե՛ք մեր Աստծուն, հեթանոսնե՛ր, Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը։
9
Նա, որ իմ հոգուն կյանք պարգևեց Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան։
10
Փորձեցիր մեզ, Աստվա՛ծ, Քննեցիր, ինչպես արծաթն է քննվում։
11
Մեզ իջեցրիր որոգայթի մեջ, Նեղություն դրեցիր մեր թիկունքներին
12
Եվ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի և ջրի միջով, Բայց մեզ խաղաղությամբ դուրս հանեցիր։
13
Պիտի քո տունը մտնեմ զոհաբերության ընծաներով, Պիտի տամ քեզ իմ ուխտերը,
14
Որ խոստացան քեզ իմ շրթունքները, Եվ ինչ որ բերանս խոսեց նեղության ժամանակ։
15
Յուղալի ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ Խոյերով ու խնկերով, Քեզ արջառներ և նոխազներ պիտի մատուցեմ։
16
Ամենքդ, որ երկյուղում եք Աստծուց, Եկե՛ք և լսե՛ք ինձ, և ձեզ պիտի պատմեմ, Թե ինչ արեց նա ինձ համար։
17
Իմ բերանով նրան դիմեցի Եվ իմ լեզվով մեծարեցի նրան։
18
Թե սրտումս մեղք տեսնեի, Տերը չէր լսի ինձ։
19
Դրա համար Աստված լսեց ինձ Եվ նայեց իմ խնդրանքների ձայնին։
20
Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց աղոթքն իմ, Ոչ էլ իր ողորմությունը՝ ինձանից։
← Chapter 64
Chapter 66 →