bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 28
Psalms 28
armenian-nea
1
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը, Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը, Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը,
2
Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը, Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։
3
Ջրերի վրա է Տիրոջ ձայնը. Փառքի Աստվածը որոտաց, Եվ Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։
4
Զորությամբ է Տիրոջ ձայնը Եվ մեծ վայելչությամբ.
5
Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի։
6
Լիբանանի մատաղ տունկերի պես կմանրի նրանց, Որ սիրելի են, ինչպես ռնգեղջյուրի ձագը։
7
Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը,
8
Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը ցնցում է Կադեսի անապատը։
9
Տիրոջ ձայնը ծնում է եղջերուներին, Մերկացնում է անտառները։ Նրա տաճարում են բոլոր նրանք, ովքեր գովերգում են նրա փառքը։
10
Տերը իշխում է ջրհեղեղների վրա. Տերը հավիտյան պիտի թագավորի։
11
Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա Եվ օրհնի իր ժողովրդին խաղաղությամբ։
← Chapter 27
Chapter 29 →