bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 27
Psalms 27
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
2
Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ, Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։
3
Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր, Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ, Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, Բայց սրտներում չարություն է։
4
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
5
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
6
Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։
7
Տերն է իմ օգնականն ու պաշտպանը. Նրան հուսաց իմ սիրտը, Մարմինս օգտվեց ու զվարճացավ, Եվ ես բոլորանվեր փառք պիտի տամ նրան։
8
Տերն է իր ժողովրդի զորությունը, Իր օծյալի փրկության ապավենը։
9
Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։
← Chapter 26
Chapter 28 →