bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 20
Psalms 20
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2
Ո՜վ Տեր, քո զորությամբ Պիտի ուրախանա թագավորը Եվ քո տված փրկությամբ պիտի հույժ ցնծա։
3
Նրա սրտի ուզածը տվեցիր նրան Եվ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր նրան։
4
Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան Եվ նրա գլխին թանկագին քարերից պատրաստված պսակ դրեցիր։
5
Քեզնից կյանք խնդրեց, և երկար օրեր տվեցիր նրան, Հավիտյանս հավիտենից։
6
Քո տված փրկությամբ մեծ եղավ նրա փառքը. Նրան տվեցիր փառք և պարծանք։
7
Հավիտյանս հավիտենից նրան օգնություն կտաս, Քո երեսի խնդությամբ կուրախացնես նրան։
8
Թագավորը հույսը Տիրոջ վրա դրեց, Բարձրյալի ողորմությամբ նա չի սասանվի։
9
Քո ձեռքը կգտնի թշնամիներիդ, Եվ քո աջը՝ բոլոր քեզ ատողներին։
10
Երբ դու երևաս, հրաբորբոք կայրես նրանց, Եվ հուրը կլափի նրանց։
11
Նրանց պտուղը կկորչի երկրի երեսից, Եվ նրանց զավակները՝ մարդկանց որդիներից։
12
Չարությամբ քեզանից խոտորվեցին, Խորհեցին խորհուրդ, որը չեն կարող իրագործել։
13
Դու նրանց հալածական կդարձնես Եվ նրանց երեսը կուղղես քո հավատարիմների կողմը։
14
Բա՛րձր եղիր, Տե՜ր, քո զորությամբ. Պիտի օրհնենք և սաղմոս ասենք քո զորությանը։
← Chapter 19
Chapter 21 →