bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 19
Psalms 19
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2
Անձկության օրը Տերը թող լսի քեզ, Հակոբի Աստծու անունը օգնական թող լինի քեզ։
3
Իր սրբավայր Սիոնից Քեզ օգնություն թող ուղարկի Եվ ընդունի քեզ։
4
Թող հիշի Տերը քո բոլոր զոհերը Եվ ուխտերդ ընդունելի անի։
5
Տերը թող քեզ տա սրտիդ համաձայն Եվ քո բոլոր ցանկությունները կատարի։
6
Մենք էլ կցնծանք քո տված փրկությամբ, Հանուն մեր Աստծու կմեծարվենք։ Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։
7
Այժմ հասկացանք, Որ Տերը փրկեց իր օծյալին. Լսեց նրան երկնքի իր սրբավայրից Իր փրկարար աջի զորությամբ։
8
Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։
9
Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։
10
Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։
← Chapter 18
Chapter 20 →