bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 143
Psalms 143
armenian-nea
1
Սաղմոս Դավթի՝ Գողիաթի մասին Օրհնյա՜լ է Տերը՝ իմ Աստվածը, Որ ձեռքս վարժեցրեց պատերազմի Եվ մատներս՝ ճակատամարտի։
2
Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։
3
Տե՛ր, ո՞վ է մարդը, որ հայտնվեցիր նրան, Կամ մարդու որդին, որ հաշվի ես առնում նրան։
4
Մարդը նմանվեց ունայնության, Եվ նրա օրերը ստվերի պես են անցնում։
5
Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքը և իջի՛ր, Մոտեցի՛ր լեռներին, և թող ծխան։ Փայլատակի՛ր քո շանթերը և խռովեցրո՛ւ նրանց,
6
Արձակի՛ր քո նետերը և ցրի՛ր նրանց։
7
Ձեռքդ երկարի՛ր վերից ու փրկի՛ր ինձ բազում ջրերից Եվ օտարների որդիների ձեռքերից,
8
Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։
9
Աստվա՛ծ, քեզ պիտի օրհնեմ նոր օրհնությամբ, Սաղմոս պիտի երգեմ քեզ տասնալար նվագարանով։
10
Նա ազատություն պիտի տա մեր թագավորներին Եվ պիտի փրկի իր Դավիթ ծառային չար սրից։
11
Փրկի՛ր ինձ և ապրեցրո՛ւ օտարների որդիների ձեռքից, Որոնց բերանները նանրություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։
12
Նրանց որդիները նորատունկի պես հաստատուն են Իրենց մանկությունից, իսկ նրանց դուստրերը Զարդարված ու պճնված են տաճարի նման։
13
Նրանց շտեմարանները լիքն են Եվ առատաբուխ, Բազմածին են նրանց ոչխարների հոտերը Եվ բազմանում են իրենց ճամփաներին,
14
Եվ նրանց արտերը պարարտ են։ Նրանց ցանկապատերը խրամատ չունեն, Եվ նրանց հրապարակներում աղաղակ չկա։
15
Երանի՜ այն ժողովրդին, որն այսպես է, Երանի՜ այն ժողովրդին, որի Տերն Աստված է։
← Chapter 142
Chapter 144 →