bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 115
Psalms 115
armenian-nea
1
Ալելուիա Հավատացի, ինչ որ խոսեցի, Եվ հույժ խոնարհ եղա։
2
Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»։
3
Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։
4
Պիտի բարձրացնեմ բաժակը փրկության Եվ պիտի կանչեմ անունը Տիրոջ։
5
Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև։
6
Տիրոջ աչքին պատվական է Մահն իր սրբերի։
7
Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ, Ծառան և քո աղախնի որդին. Դո՛ւ կտրեցիր կապանքներս,
8
Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ
9
Եվ կանչեմ անունը Տիրոջ։ Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև.
10
Տիրոջ տան գավիթներում Եվ քո մեջ, Երուսաղե՜մ։
← Chapter 114
Chapter 116 →