bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 114
Psalms 114
armenian-nea
1
Ալելուիա Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,
2
Դեպի ինձ խոնարհեցրեց իր ականջը, Եվ ես իմ օրերում նրան աղոթեցի։
3
Մահվան երկյուղն իմ շուրջը պատեց, Եվ դժոխքի վշտերը գտան ինձ։ Նեղություն և անձկություն գտա
4
Եվ Տիրոջ անվանն աղոթեցի. Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։
5
Ողորմած է Տերը և արդար, և մեր Աստված ողորմում է։
6
Տերը պահպանում է հասարակ մարդկանց. Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։
7
Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին, Որովհետև Տերն օգնեց քեզ։
8
Փրկեց հոգիս մահվանից, Աչքերս՝ արտասուքից, Ոտքերս՝ գայթակղությունից.
9
Թող հաճելի լինեմ Տիրոջ առջև՝ Ողջերի երկրում։
← Chapter 113
Chapter 115 →