bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 56
Isaiah 56
armenian-nea
1
Այսպես է ասում Տերը. «Պահպանե՛ք իրավունքը և կատարե՛ք արդարությունը, քանզի եկել հասել է իմ փրկությունը, և հայտնվելու է իմ ողորմությունը։
2
Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։
3
Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի. «Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», և ներքինին էլ թող չասի. «Ես չոր փայտ եմ»։
4
Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան,
5
նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։
6
Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,
7
նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։
8
Այսպես ասաց Տերը, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։
9
Եկեք կերե՛ք, վայրի բոլո՛ր գազաններ։
10
Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
11
Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
12
«Եկե՛ք,- ասում են,- գինի առնենք և հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։
← Chapter 55
Chapter 57 →