bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 55
Isaiah 55
armenian-nea
1
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։
2
Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
3
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
4
Ահա նրան տվեցի որպես վկայություն ազգերին, իշխան և հրամանատար նրանց։
5
Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։
6
Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա,
7
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
8
«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,-
9
այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
10
Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,
11
այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։
12
Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։
13
Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։
← Chapter 54
Chapter 56 →