bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 53
Isaiah 53
armenian-nea
1
Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։
2
Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։
3
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
4
Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։
5
Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։
6
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
7
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
8
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
9
Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
10
Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
11
նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։
12
Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
← Chapter 52
Chapter 54 →