bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 52
Isaiah 52
armenian-nea
1
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
2
Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։
3
Արդարև, այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու»։
4
Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։
5
Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։
6
Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, իմանա, որ ես նույնն եմ, որի մասին խոսում էին, և ահա եկել հասել եմ»։
7
Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։
8
Քո պահապանների ձայնը բարձրացավ, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։
9
Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
10
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
11
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
12
Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։
13
Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։
14
Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,
15
այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։
← Chapter 51
Chapter 53 →