bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 40
Isaiah 40
armenian-nea
1
«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,-
2
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
3
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։
4
Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։
5
Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։
6
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Գոչի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։
7
Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում,
8
բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։
9
Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։
10
Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։
11
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
12
Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։
13
Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ նրան իբր խելամիտ դարձնելու համար։
14
Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։
15
Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝ դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա և կամ բերանից ցայտող շիթերի։
16
Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն,
17
և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչություն են համարվում։
18
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։
19
Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։
20
Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։
21
Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։
22
Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։
23
Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում,
24
որպեսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, և նրանց արմատը հողի մեջ չհաստատվի։ Նա կփչի նրանց վրա, և կչորանան, ու փոթորիկը կքշի դրանք՝ իբրև խռիվ։
25
«Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին հավասար լինեի»,- ասում է Իսրայելի Սուրբը։
26
Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։
27
Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։
28
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։
29
Նա քաղցածներին ուժ է տալիս, իսկ ցավ չունեցողներին՝ տրտմություն։
30
Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի հոգնեն, ընտիր քաջերն անզոր պիտի դառնան,
31
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
← Chapter 39
Chapter 41 →