bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Isaiah 39
Isaiah 39
armenian-nea
1
Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հրովարտակներով ու նվերներով, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել է մերձիմահ և առողջացել։
2
Նրանք ուրախություն պատճառեցին Եզեկիային, որը ցույց տվեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու և արծաթի, զենքերի բոլոր պահեստները, ամեն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տերության սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցույց չտար։
3
Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։
4
Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մեջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն բան, ինչ որ կա իմ տանը, տեսան։ Բան չկա իմ տան մեջ, որ չտեսնեին, տեսան նաև իմ գանձերը»։
5
Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զորությունների Տիրոջ պատգամները.
6
“Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամեն բան, ինչ որ կա քո տան մեջ, ինչ որ հավաքել են քո հայրերը մինչև այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարվեն. ոչ մի բան չեն թողնելու”։ Աստված ասաց,
7
որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։
8
Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խոսքը, որ դու հայտնեցիր, բարի է. թող արդարություն ու խաղաղություն լինի իմ օրերում»։
← Chapter 38
Chapter 40 →