bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Hosea 11
Hosea 11
armenian-nea
1
«Ընկան առավոտյան, ընկավ Իսրայելի թագավորը։ Քանի որ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։
2
Ինչպես կանչեցի նրանց, այնպես մերժվեցին իմ երեսից։ Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում և խնկարկում էին կուռքերի արձաններին։
3
Ես խափանեցի Եփրեմին և վերցրի նրան իմ բազուկների վրա, և չիմացան, որ բժշկում եմ նրանց
4
մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։
5
Եփրեմը բնակվեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին՝ նրան թագավոր, քանի որ չկամեցան վերադառնալ։
6
Սրով տկարացավ նրա քաղաքներում և դադար առավ նրա ձեռքերում. կուտեն նրանց խորհուրդները։
7
Նրա ժողովուրդը կախված կմնա իր բնակավայրից, և Աստված նրա իշխանավորների վրա կբարկանա և չի բարձրացնի նրանց։
8
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
9
Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ և ոչ մարդ, Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։
10
Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։
11
Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես, և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից, և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։
← Chapter 10
Chapter 12 →