bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Hosea 10
Hosea 10
armenian-nea
1
Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։
2
Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։
3
Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։
4
Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են. ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ կաճի ագարակի անմշակ հողում։
5
Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։
6
Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն. կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։
7
Սամարիան մերժեց իր թագավորին, ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։
8
Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։
9
«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝
10
խրատելու նրանց. և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝ խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։
11
Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր, բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը. կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհզորանա նրա դեմ։
12
Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ և քաղե՛ք կենաց պտուղ. լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը, փնտրե՛ք Տիրոջը, մինչև արդարության պտուղները գան ձեզ։
13
Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։
14
Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,
15
նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ձեր չարիքների երեսից»։
← Chapter 9
Chapter 11 →