bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Amos 8
Amos 8
armenian-nea
1
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը, և ահա թռչնորսորդների մի գործիք,
2
և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։
3
Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։
4
Լսե՛ք սա, որ նեղում էիք տնանկին առավոտյան ու հարստահարում աղքատին երեկոյան
5
և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.
6
որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։
7
Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար, թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։
8
Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։
9
«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։
10
Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։
11
Ահա գալիս են օրեր,- ասում է Տեր Տերը,- և սով կուղարկեմ երկիր, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։
12
Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։
13
Այն օրը ծարավից կնեղվեն գեղեցիկ կույսերն ու երիտասարդները,
14
որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։
← Chapter 7
Chapter 9 →