bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Amos 7
Amos 7
armenian-nea
1
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մորեխի պարս էր գալիս առավոտյան, և ահա մի ջորյակ՝ Գովգ արքան։
2
Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։
3
Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։
4
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։
5
Եվ կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։
6
Զղջա՛, Տե՛ր, դրա համար»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը»։
7
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա, և նրա ձեռքին՝ ադամանդ։
8
Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։
9
Կկործանվեն ծաղրական բագինները, և Իսրայելի մեհյանները կավերվեն, և սրով կելնեմ Հերոբովամի տան վրա»։
10
Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,
11
քանի որ այսպես է ասում Ամովսը. «Հերոբովամը սրով կվախճանվի, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։
12
Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ դու, տեսանո՛ղ, տեղի՛ տուր, գնա՛ Հուդայի երկիրը, այնտեղ ապրի՛ր և այնտեղ մարգարեացի՛ր։
13
Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալ, որովհետև թագավորի սրբարանն ու թագավորության տունն է»։
14
Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում.
15
Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։
16
Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։
17
Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։
← Chapter 6
Chapter 8 →