bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 75
Psalms 75
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին
2
Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա։
3
Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ նրա բնակութիւնը՝ Սիոնում։
4
Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը եւ զէնքը, սուրն ու ճակատամարտը։
5
Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների։
6
Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ պիտի չգտնեն.բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն
7
Յակոբի Աստուած, քո սաստից քուն մտան նաեւ ձի հեծնողները։
8
Դու ահաւոր ես, եւ ո՞վ կարող է կանգնել քո առջեւ։
9
Երբ երեւացիր դու երկնքից՝ յայտնուեց քո բարկութիւնը։
10
Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստուած ելաւ դատաստան տեսնելու, փրկելու աշխարհի բոլոր հեզերին։
11
Մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն քեզ։
12
Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծու համար, ամէնքդ՝ որ շուրջն էք նրա։
13
Ընծանե՛ր մատուցեցէք Ահաւորին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահաւոր է Նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի։
← Chapter 74
Chapter 76 →