bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 74
Psalms 74
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը
2
Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը։
3
Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները. երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ։
4
Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սիւները։
5
Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք, մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները։
6
Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք, եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք։
7
Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից,
8
այլ Աստուած է դատաւոր, որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում։
9
Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր
10
Ես պիտի ցնծամ յաւիտեան, սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն։
11
Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ։
← Chapter 73
Chapter 75 →