bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 58
Psalms 58
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ Սաւուղը զօրք ուղարկեց պաշարելու նրա տունը եւ սպանելու նրան. սաղմոս
2
Աստուա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դէմ։
3
Ինձ փրկի՛ր անօրէնութիւն գործողներից, արիւնահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ։
4
Որսալ ուզեցին ինձ, եւ հզօր մարդիկ ինձ վրայ յարձակուեցին։
5
Ո՛չ մեղք ունեմ եւ ո՛չ յանցանք, առանց մեղքի ընթացայ ու արդար եղայ։
6
Ինձ ընդառաջ ե՛լ եւ տե՛ս դո՛ւ, Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի։ Նայի՛ր ու այցելի՛ր բոլոր հեթանոսներին եւ մի՛
7
Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտուեն։
8
Նրանք կը վայրահաչեն իրենց բերանով ու կը սրեն շրթերն իրենց։
9
Իսկ արդ, ո՞վ կը լսի դա. դու, Տէ՛ր, կը ծիծաղես նրանց վրայ եւ կ՚արհամարհես բոլոր հեթանոսներին։
10
Զօրութիւնս քեզնո՛վ կը պահեմ, քանզի Աստուած իմ օգնականն է։
11
Իմ Աստծու ողորմութիւնը կը հասնի ինձ, եւ իմ Աստուածն ինձ համար ի ցոյց կը հանի թշնամիներիս։
12
Մի՛ սպանիր նրանց, որ չմոռանան քո ժողովրդին։ Ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զօրութեամբ, քանզի դու իմ պաշտպանն ես, Տէ՛ր։
13
Իրենց բերանի մեղքերի եւ շրթունքների խօսքերի համար թող նրանք ընկղմուեն իրենց ամբարտաւանութեան մէջ եւ անէծքի ու
14
Բարկութեան ներգործութեամբ թող սպառուեն ու անհետանան։ Թող իմանան, որ Աստուած տիրում է Յակոբին ու երկրի բոլոր
15
Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտուեն։
16
Նրանք կը թափառեն ուտելու համար եւ, եթէ չկշտանան, կը տրտնջան։
17
Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տէ՛ր,պիտի ցնծամ առաւօտեան քո ողորմութեամբ,
18
քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը եւ նեղութեանս օրերի օգնականը։
19
Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապաւէ՛ն Աստուած, իմ ողորմութեա՛ն Աստուած։
← Chapter 57
Chapter 59 →