bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 57
Psalms 57
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի
2
Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։
3
Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում։
4
Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին։
5
Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի,վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները,
6
որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից։
7
Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների։
8
Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն,
9
թող հալուեն մոմի նման ու սպառուեն։ Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։
10
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ։
11
Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։
12
Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած, որ երկրի վրայ դատում է նրանց։
← Chapter 56
Chapter 58 →