bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 29
Psalms 29
Armenian Eastern Bible 1994
1
Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։
2
Տէր Աստուա՛ծ իմ,
3
կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ։
4
Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։
5
Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին։
6
Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք։ Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան
7
Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի։
8
Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ։
9
Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն։
10
Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ։ Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո
11
Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը։
12
Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
13
փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես։ Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ։
← Chapter 28
Chapter 30 →