bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 28
Psalms 28
Armenian Eastern Bible 1994
1
Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը, մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր։
2
Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում։
3
Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստուածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ։
4
Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է։
5
Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի։
6
Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս։
7
Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։
8
Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը։
9
Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա։
10
Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի։
11
Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով։
← Chapter 27
Chapter 29 →