bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 135
Psalms 135
Armenian Eastern Bible 1994
1
Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
2
Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
3
Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
4
Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
5
Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
6
Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
7
Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
8
Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
9
լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
10
Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
11
Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
12
արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
13
Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
14
Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
15
Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
16
Իր ժողովրդին հանեց դէպի անապատ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
17
Հարուածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
18
Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը.
19
սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
20
Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
21
Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,
22
տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
23
Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
24
Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
25
Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
26
Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։
← Chapter 134
Chapter 136 →