bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 134
Psalms 134
Armenian Eastern Bible 1994
1
Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ,
2
որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գաւիթներում։
3
Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա։
4
Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին, եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր։
5
Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից։
6
Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում։
7
Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց, եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց։
8
Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին,ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին։
9
Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո Փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին։
10
Նա հարուածեց բազում ազգերի,եւ սպանեց հզօր թագաւորների.
11
ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգինու բոլոր թագաւորութիւնները Քանանի։
12
Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց,որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին։
13
Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ։
14
Տէրը դատում է իր ժողովրդին,եւ մխիթարւում իր ծառաներով։
15
Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։
16
Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում։
17
Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ։
18
Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ։
19
Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի։
20
Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։
21
Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակւում է Երուսաղէմում։
← Chapter 133
Chapter 135 →