bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 112
Psalms 112
Armenian Eastern Bible 1994
1
Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
2
Թող Տիրոջ անունն օրհնեալ լինիայսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3
Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։
4
Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։
5
Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։
6
Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։
7
Բարձրացնում է աղքատներին գետնից,եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։
8
Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։
9
Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։
← Chapter 111
Chapter 113 →