bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 111
Psalms 111
Armenian Eastern Bible 1994
1
Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից,եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։
2
Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի։
3
Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։
4
Արդարների համար լոյս ծագեց խաւարում.ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։
5
Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ,
6
որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի։
7
Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։
8
Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։
9
Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։
10
Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։
← Chapter 110
Chapter 112 →