bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Proverbs 31
Proverbs 31
Armenian Eastern Bible 1994
1
Իմ խօսքերն ասուած են Աստծու կողմից, իբրեւ թագաւորին ուղղուած պատգամ, որով նրան խրատել է իր մայրը։
2
Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են,անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛. դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես. դէ
3
Քո հարստութիւնը մի՛ տուր կանանց եւ ոչ էլ քո միտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների. մտածուա՛ծ գործիր ամէն բան եւ
4
Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն,
5
որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը եւ չկարողանան տկարին ուղիղ դատել։
6
Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին, գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին,
7
թող խմեն ու մոռանան իրենց աղքատութիւնը եւ թող չյիշեն իրենց ցաւերը։
8
Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին,
9
քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին։
10
Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։
11
Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։
12
Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ։
13
Բուրդ եւ կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում
14
եւ, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռուից ժողովում է գանձերը։
15
Նա ոտքի է ելնում արշալոյսին, տնեցիներին կերակուր է տալիս եւ գործի է դնում նաժիշտներին։
16
Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը։
17
Իր մէջքին պինդ գօտի կապած՝ նա թեւերը մխրճում է գործի մէջ
18
եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը, եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։
19
Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած՝ նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում։
20
Նրա ձեռքը բաց է աղքատների համար, եւ նա բաժին է տալիս խեղճերին։
21
Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ, չի մտահոգւում տան համար, որովհետեւ գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է, կինը
22
Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար եւ իր համար՝ ծածկոցներ։
23
Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ։
24
Կինը կտաւ է գործում ու վաճառում,եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին։
25
Ուժ ու վայելչութիւն զգեցած՝ նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։
26
Նա չափով եւ իմաստութեամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզուին։
27
Պարկեշտ են նրա տան ճանապարհները, եւ նա դատարկապորտութեամբ հաց չի կերել։
28
Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում։
29
Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին,
30
Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայեւ ոչ էլ սին գեղեցկութիւն»։Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի։
31
Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը
← Chapter 30