bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Song of Solomon 7
Song of Solomon 7
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կօշիկներով, ով իշխանի դուստր. քո բարձերի դարձուածքը նման են արուեստագործի՝ արուեստապետի ձեռքով շինուած։
2
Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս ըմպելիքից. քո փորը ցորենի շեղջ՝ շուշանով պատուած։
3
Զոյգ ստինքդ նման են մի զոյգ ուլերի, մի այծեամի երկուորեակ ծնածը։
4
Պարանոցդ փղոսկրեայ աշտարակի պէս, աչքերդ Եսեբոնի Բաթ-րաբբիմի դռան մօտ աւազանների պէս. քիթդ Լիբանանի աշտարակի նման որ դէպի Դամասկոս է նայում։
5
Քո գլուխը քեզ վերայ Կարմեղոսին է նման, եւ գլխիդ վերայ ծածանուողը՝ ծիրանիի նման. թագաւորը բռնուած է քո ոլորուն մազերովը։
6
Ի՜նչ գեղեցիկ ես, եւ ի՜նչ վայելուչ ես, ով իմ ցանկալիքների սիրուհին։
7
Այդ քո հասակը նման է արմաւենիի եւ ստինքներդ՝ ողկոյզների։
8
Ասեցի՝ Արմաւենիի վերայ ելնեմ, բռնեմ նորա ճիւղերը. Եւ քո ստինքները լինէին որթի ողկոյզի պէս, եւ ռնգացդ հոտը՝ խնձորների հոտին պէս։
9
Եւ քիմքդ ազնիւ գինիի պէս է, որ հոսում է ուղիղ իմ սիրականի համար, որ կաթում է քնողների շրթունքների վերայ։
10
Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում։
11
Արի, սիրականս, դուրս գանք դաշտը, օթեւանենք գիւղերումը։
12
Առաւօտը կանուխ այգիները գնանք, տեսնենք թէ որթը ծլե՞լ է, կոկոնը ծաղկե՞լ է. ծաղկե՞լ են նռնենիները. այնտեղ սէրս քեզ եմ տալու։
13
Մանրագորները հոտ են բուրում, եւ մեր դռներումը կան ամեն պատուական պտուղները՝ թէ նոր թէ հին. ով իմ սիրական, քեզ եմ պահել։
← Chapter 6
Chapter 8 →