bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Song of Solomon 6
Song of Solomon 6
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ո՞ւր է գնացել քո սիրականը, ով կանանց գեղեցիկդ. ո՞ւր է դիմել քո սիրականը, որ նորան որոնենք քեզ հետ։
2
Իմ սիրականն իջել է իր պարտէզը, բալասանի ածուի մօտ. որ արածեցնէ պարտէզներումը, եւ շուշաններ քաղէ։
3
Ես իմ սիրականինն եմ, եւ իմ սիրականը իմն է, որ արածեցնում է շուշանների մէջ։
4
Գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս, Թերսայի պէս, հաճելի ես Երուսաղէմի պէս. երկիւղալի՝ դրօշակիր զօրքերի պէս։
5
Դարձրու աչքերդ իմ առաջից, որ յարձակվում են ինձ վերայ. մազերդ Գաղաադում պառկող այծերի հօտին նման են։
6
Ատամներդ լուացարանից դուրս եկող մաքիների հօտին նման են. Որոնք ամենքը երկուորեակ են ծնում, եւ մի ամուլը չկայ նորանցում։
7
Կիսած նռնի նման են այտերդ ծամերիդ տակին։
8
Վաթսուն են թագուհիները, եւ ութսուն՝ հարճերը, եւ օրիորդներին թիւ չկայ։
9
Մէկ հատիկ է իմ աղաւնին, իմ կատարեալը, նա միամօր է, նա ընտրուած է իր մօր համար. աղջիկները տեսան նորան եւ նորան երանեցին, թագուհիներն ու հարճերն էլ գովասանեցին նորան։
10
Ո՞վ է այդ որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս, ահարկու՝ դրօշակիր զօրքերի պէս։
11
Ես ընկոյզների պարտէզն իջայ որ հովտի կանաչները տեսնեմ, տեսնեմ թէ ծլե՞լ է որթը արդեօք, թէ ծաղկե՞լ են նռնենիները։
12
Ես չգիտէի, իմ հոգիս դրել էր ինձ իմ ազնուական ազգի՝՝ կառքերումը։
13
Դարձիր, դարձիր, ով Սուլամիթ, դարձիր, դարձիր, որ քեզ տեսնենք։ Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ. ինչպէս Մանայէմի պարախումբը։
← Chapter 5
Chapter 7 →