bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 99
Psalms 99
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէրն է թագաւոր. ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։
2
Տէրը մեծ է Սիօնումը. եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։
3
Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. որ սուրբ է։
4
Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։
5
Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։
6
Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։
7
Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։
8
Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. դու նորանց համար ներող Աստուած էիր, թէեւ վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։
9
Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։
← Chapter 98
Chapter 100 →