bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 98
Psalms 98
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տիրոջը նոր երգ երգեցէք. որ նա հրաշքներ արաւ. փրկեց նորան նորա աջ ձեռքը եւ նորա սուրբ բազուկը։
2
Տէրը ճանաչեցրեց իր փրկութիւնը. եւ ազգերի աչքի առաջին յայտնեց իր արդարութիւնը։
3
Նա յիշեց իր ողորմութիւնը եւ իր ճշմարտութիւնը Իսրայէլի տան վերայ. երկրի ամեն ծայրերը տեսան մեր Աստուծոյ փրկութիւնը։
4
Ցնծացէք Տիրոջ առաջին, ով ամեն երկիր. օրհնեցէք, եւ երգեցէք, եւ սաղմոս ասեցէք։
5
Սաղմոս ասեցէք Տիրոջը քնարով. քնարով եւ սաղմոսների ձայնով։
6
Փողով եւ շեփորի ձայնով ցնծացէք Եհովայ թագաւորի առաջին։
7
Թող գոռայ ծովը եւ նորա լիութիւնը. աշխարհքը եւ նորանում բնակողները։
8
Գետերը ծափ տան ձեռքով. սարերը միասին ցնծան,
9
Տիրոջ առաջին. որ նա գալիս է երկիրը դատելու, նա կդատէ աշխարհքը արդարութիւնով, եւ ժողովուրդներին՝ ուղղութիւնով։
← Chapter 97
Chapter 99 →