bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 5
Psalms 5
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։
2
Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։
3
Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կլինիմ քեզ համար ու կսպասեմ։
4
Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. չարը չի բնակուիլ քեզ մօտ։
5
Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։
6
Դու կկորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։
7
Բայց ես քո շատ ողորմութիւնովը կմտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կանեմ քո երկիւղովը։
8
Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։
9
Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չկայ. նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։
10
Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։
11
Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. թող յաւիտեան ցնծան. որովհետեւ դու պահպանում ես նորանց. թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։
12
Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։
← Chapter 4
Chapter 6 →