bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 4
Psalms 4
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
2
Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
3
Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում եմ նորան։
4
Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
5
Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
6
Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կտայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
7
Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
8
Ես խաղաղութիւնով կպառկիմ եւ կքնեմ. որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։
← Chapter 3
Chapter 5 →