bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 47
Psalms 47
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք։
2
Որովհետեւ Տէրը Բարձրեալ եւ Ահաւոր է. մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ,
3
Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը։
4
Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է։ (Սէլա։)
5
Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով։
6
Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք։
7
Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. իմաստութեան երգ սաղմոսեցէք։
8
Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ։
9
Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. նա շատ բարձրացաւ։
← Chapter 46
Chapter 48 →