bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 46
Psalms 46
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։
2
Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
3
Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)
4
Բայց գետն իր առուներովը կուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ Բարձրելոյն սուրբ բնակարանները։
5
Աստուած նորա մէջ է. նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կանէ նորան առաւօտանց կանուխ։
6
Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ։
7
Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
8
Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,
9
Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։
10
Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կլինիմ հեթանոսների մէջ. բարձր կլինիմ երկրի վերայ։
11
Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
← Chapter 45
Chapter 47 →