bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 15
Psalms 15
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, ո՞վ կկենայ քո խորանումը, եւ ո՞վ կբնակուի քո սուրբ սարումը։
2
Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։
3
Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.
4
Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.
5
Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։
← Chapter 14
Chapter 16 →