bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 14
Psalms 14
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չկայ որ բարի գործէ։
2
Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։
3
Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։
4
Մի՞թէ չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Տիրոջը չեն կանչում։
5
Այնտեղ վախենում են վախով. որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։
6
Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ Տէրը նորա յոյսն է։
7
Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կցնծայ և Իսրայէլն ուրախ կլինի։
← Chapter 13
Chapter 15 →