bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 149
Psalms 149
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տիրոջը նոր երգ երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
2
Թող Իսրայէլն ուրախ լինի իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց Թագաւորովը։
3
Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
4
Որովհետեւ Տէրը հաւանում է իր ժողովրդին. խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
5
Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրանց անկողնումը։
6
Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. եւ երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
7
Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
8
Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
9
Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։
← Chapter 148
Chapter 150 →