bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 148
Psalms 148
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը։
2
Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ. օրհնեցէք նորան, ով բոլոր զօրքեր։
3
Օրհնեցէք նորան, ով արեգակն ու լուսին. օրհնեցէք նորան, ով ամեն լուսաւոր աստղեր։
4
Օրհնեցէք նորան, ով երկնից երկինք. եւ ջուրեր որ երկնքի վերայ էք։
5
Թող Տիրոջ անունը օրհնեն. որովհետեւ նա հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։
6
Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. կանոն դրաւ, որ չի խափանուիլ։
7
Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ եւ ամեն անդունդներ։
8
Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք.
9
Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր.
10
Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ.
11
Երկրի թագաւորներ եւ ամեն ազգեր. իշխաններ եւ երկրի ամեն դատաւորներ.
12
Երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ.
13
Օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է։
14
Եւ նա բարձրացրեց իր ժողովրդի եղջիւրը. իր ամեն սրբերի՝ Իսրայէլի որդկանց՝ իր մօտի ժողովրդի օրհնութիւնը։ Ալէլուիա։
← Chapter 147
Chapter 149 →