bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 8
Matthew 8
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։
2
Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։
3
Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։
4
Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։
5
Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան,
6
Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։
7
Յիսուսն էլ ասեց նորան. Ես կգամ կբժշկեմ նորան։
8
Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կբժշկուի։
9
Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։
10
Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չգտայ։
11
Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կգան, եւ կնստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը,
12
Իսկ արքայութեան որդիքը դուրս կգցուին դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
13
Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։
14
Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։
15
Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վեր կացաւ եւ ծառայում էր նորանց։
16
Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.
17
Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։
18
Եւ երբոր Յիսուսը շատ ժողովուրդներ տեսաւ իրան չորս կողմովը, հրամայեց այն կողմը գնալ։
19
Եւ մէկ դպիր մօտենալով նորան ասեց. Վարդապետ, ես քո ետեւիցը կգամ, որտե՜ղ էլ որ գնաս։
20
Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդի Որդին տեղ չունի որ իր գլուխը դնէ։
21
Եւ նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։
22
Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։
23
Եւ երբոր նա նաւը մտաւ, նորա աշակերտները գնացին նորա ետեւից։
24
Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. եւ ինքը քնած էր։
25
Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։
26
Եւ նորանց ասեց. Ինչո՞ւ վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վեր կացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։
27
Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
28
Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։
29
Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։
30
Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։
31
Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։
32
Եւ նորանց ասեց՝ Գնացէք. եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։
33
Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։
34
Եւ ահա բոլոր քաղաքը դուրս եկաւ Յիսուսի առաջը, եւ երբոր նորան տեսան, աղաչեցին որ գնայ իրանց սահմաններիցը։
← Chapter 7
Chapter 9 →