bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 7
Matthew 7
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Մի դատէք, որ չդատուիք։
2
Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կչափուի ձեզ։
3
Եւ ինչու՞ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,
4
Կամ ինչպէ՞ս կասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։
5
Կեղծաւո՜ր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կտաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։
6
Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. որ նորանց կոխ չտան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։
7
Խնդրեցէք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ։
8
Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կբացուի։
9
Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։
10
Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։
11
Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից։
12
Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։
13
Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։
14
Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները։
15
Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։
16
Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։
17
Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։
18
Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։
19
Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։
20
Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։
21
Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։
22
Շատերը կասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։
23
Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ՝ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։
24
Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։
25
Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։
26
Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։
27
Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։
28
Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։
29
Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։
← Chapter 6
Chapter 8 →