bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 25
Matthew 25
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։
2
Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։
3
Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։
4
Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։
5
Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։
6
Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։
7
Այն ժամանակ ամեն կոյսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։
8
Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։
9
Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Միգուցէ մեզ ու ձեզ բաւական չլինի. բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։
10
Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։
11
Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։
12
Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։
13
Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կգայ։]
14
Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։
15
Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։
16
Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։
17
Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։
18
Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։
19
Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։
20
Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
21
Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
22
Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
23
Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
24
Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես ուր որ չսերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չփռեցիր։
25
Եւ վախենալով գնացի՝ թաքցրի քո քանքարը գետնի մէջ. ահա քոնը առ։
26
Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չփռեցի։
27
Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կգայի տոկոսով կառնէի իմը։
28
Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։
29
Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ, բայց նա որ չունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կառնուի։
30
Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
31
Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կգայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վերայ.
32
Եւ ամեն ազգերը կժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կբաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.
33
Եւ ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։
34
Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։
35
Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.
36
Մերկ էի, եւ հագցրիք ինձ. հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։
37
Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան եւ կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։
38
Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։
39
Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։
40
Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։
41
Այն ժամանակ կասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։
42
Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չտուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չխմեցրիք։
43
Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չառաք, մերկ՝ եւ ինձ չհագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չայցելեցիք։
44
Այն ժամանակ նորանք էլ կպատասխանեն եւ կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չարինք։
45
Այն ժամանակ կպատասխանէ նորանց եւ կասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չարիք, ինձ էլ չարիք։
46
Եւ սորանք կգնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։
← Chapter 24
Chapter 26 →