bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Matthew 24
Matthew 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։
2
Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չքանդուի։
3
Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։
4
Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ։
5
Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։
6
Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կլսէք, զգոյշ կացէք, որ չշփոթուիք. որովհետեւ ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։
7
Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. եւ սովեր կլինին. եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։
8
Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
9
Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. եւ ձեզ կսպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կլինիք։
10
Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։
11
Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կգան՝ եւ շատերին կմոլորեցնեն։
12
Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կսառչի։
13
Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կփրկուի։
14
Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը։
15
Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ.
16
Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։
17
Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չգայ մի բան վեր առնելու իր տանիցը։
18
Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չդառնայ իր հանդերձները վեր առնելու։
19
Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։
20
Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։
21
Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կլինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չեղաւ, եւ ոչ էլ երբէք կլինի։
22
Եւ եթէ այն օրերը չկարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կկարճացնուին։
23
Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. չհաւատաք։
24
Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կկենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կտան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կմոլորեցնէին։
25
Ահա առաջուց ասեցի ձեզ։
26
Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չգնաք. Ահա ներսի սենեակումն է. չհաւատաք։
27
Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. այնպես էլ կլինի մարդի Որդուն գալուստը։
28
Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կհաւաքուին արծիւները։
29
Եւ շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. եւ աստղերը երկնքից վայր կընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կշարժուին։
30
Եւ այն ժամանակ կերեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը. եւ կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։
31
Եւ նա կուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։
32
Թզենուցը սովորեցէք առակը. երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։
33
Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։
34
Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։
35
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։
36
Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չգիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։
37
Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։
38
Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը.
39
Եւ չգիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։
40
Այն ժամանակ երկու հոգի կլինին արտումը. մէկը կառնուի՝ եւ մէկը կթողուի։
41
Եւ երկու հոգի մի ջաղացում կաղան՝ մէկը կառնուի եւ մէկը կթողուի։
42
Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգայ։
43
Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կգայ գողը, արթուն կկենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։
44
Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
45
Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։
46
Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։
47
Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կդնէ։
48
Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է.
49
Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել.
50
Այն ծառայի տէրը մի օր կգայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չգիտէ.
51
Եւ նորան միջիցը կկտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
← Chapter 23
Chapter 25 →